ԱԺ արտահերթ նիստ` համաներման մասին օրինագծի քննարկման համար
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրինագծի քննարկումն է (առաջին եւ երկրորդ ընթերցումներով): Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը:
Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի` այս համաներումը մասշտաբներով ամենամեծն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել