HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները խոշոր չափերի յուրացման դեպք են արձանագրել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրերս իրավապահներն առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք են բացահայտել Արմավիրի մարզում:

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ:

2017-2018 թթ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների հետ նա կազմել է ապրանքների ձեռք բերման և ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, համայնքի բյուջեից փոխանցել է խոշոր չափերի գումարներ, սակայն իրականում ծառայությունների մատուցում կամ ապրանքների մատակարարում չի իրականացվել: Իսկ փոխանցված գումարներից, որոշակի տոկոսաչափի պահումով, հետ է ստացել և յուրացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով, պարզվել է, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարը 2017թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին, համայնքի զոհված ազատամարտիների գերեզմանների վերանորոգման, համայնքի փողոցների բարեկարգման համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի կազմակերպության հետ նախնական համաձայնությանբ՝ կեղծ պայմանագրեր կնքելու և աշխատանքները ողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր կազմելու միջոցով, փոխանցել է շուրջ 1.900.000 դրամ, որից առձեռն վերցնելով 1.700.000 դրամը` յուրացրել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter