HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսությամբ

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է չինացի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի ԺողովրդականՀանրապետության առևտրաարդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանը։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` այցի նպատակն էր քննարկել գյուղատնտեսության, մասնավորապեսգինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունը: Պատվիրակությանը ուղեկցում էր գործարար Վահե Քուշգերյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդաբար ձևավորվել են սերտ հարաբերություններ և չինական շուկանմեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գյուղատնտեսական արտադրանքի իրացման տեսանկյունից:   

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ICBC բանկը հատուկ ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնությանտարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար և այդ շրջանակում չինական կողմը մտադրված է ներդրումներ իրականացնել նաև Հայաստանի գյուղատնտեսությանոլորտում:

Պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրել է հայկական գինեգործական արտադրանքը:  Հիշատակելով, որ օրերս ստորագրված երկկողմ հուշագրով առաջիկայում նախատեսվումէ Չինաստան արտահանել հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ գինի` Յան Ջիհանը առաջարկել է ուսումնասիրել դեպի Չինաստան հայկական գինիների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

Ընդգծելով, որ խաղողագործությունը և գինեգործությունը ՀՀ կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն` Գեղամ Գևորգյանն իր հերթին  իրատեսական է համարել այսոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացումը։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել յուրաքանչյուրնախաձեռնությանը, որը կնպաստի հայկական արտադրանքի առաջմղմանն ու իրացմանը չինական շուկայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում պարարտանյութերիարտադրության կազմակերպմանը, հայկական թարմ պտուղ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի ևչրերի արտահանմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:

Երկկողմ համագործակցությանն առավել առարկայական ընթացք հաղորդելու նպատակով Գեղամ Գևորգյանն առաջարկել է չինական կողմին ակտիվորեն համագործակցել Հայաստանիխաղողագործության և գինեգործության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և մասնավոր հատվածի գործարար շրջանակների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter