HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 21:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ) փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Չայնիի ոլորանները և Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ):

Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում , Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter