HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի են Մարտունու և Վարդենիսի ճանապարհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք-Գեղհովիտ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter