HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն հրապարակել է ձմեռային զորակոչ հայտարարելու նախագիծը

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ձմեռային զորակոչի մեկնարկի ժամկետները: Նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում:

Ըստ այդ որոշման՝ ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերին և կշարունակվի մինչ հունվար՝ ներգրավելով արական սեռի այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրանում  է մինչև 2018 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահման­ված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծառա­յու­թյուն անցած զինծառայողներին:

Ըստ որոշման՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահը նախատեսված է, որ լինելու է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արեն Սարգսյանը՝ հանձնաժողովի քարտուղար: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը, նշվում է նաև, որ համաձայնությամբ կարող է ընդգրկվել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախագահելու է զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը, կոմիսարիատի ավագ բժիշկ Հովհաննես Մինասյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, կազմում կլինեն ներկայացուցիչ առողջապահութան նախարարությունից և տարբեր մասնագիտացմամբ բժիշկներ:

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կառավարության դրական եզրակացությունը:

Լուսանկարը՝ արխիվային.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter