HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրքեր` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին և Մոնթե Մելքոնյան վարժարանին

Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայկական բանակի 20-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները և ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցի աշակերտները:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը' ցանկանալով մեր զինվորներին և բոլոր նրանց, ովքեր ընտրել են այդ բարդ ուղին, խաղաղություն և տոկունություն' դիմակայելու և պատվով դուրս գալու ցանկացած փորձությունից: Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Սամվել Վանեսյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինղեկ, փոխգնդապետ Մարատ Բաղդասարյանը և Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներ Խաչատուր Մանուկյանը ևս շնորհավորական խոսքով հանդես եկան: Հայրենասիրական բանաստեղծություններ ասմունքեց նաև ՀՀ ազգային գրապալատի աշխատակցուհի Անուշիկ Գալստյանը: Միջոցառմանը իր ներկայությամբ պատվել էր համաշխարհային պատերազմի վետերան Հենրիկ Խաչատրյանը: Նա պատմեց մի փոքրիկ դրվագ իր ծառայությունից և քաջալերանքի խոսքեր հղեց ներկա կուրսանտներին և բոլոր հայ զինվորներին:

Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 դպրոցի աշակերտները ասմունքեցին և երգեր կատարեցին: Իսկ դպրոցի ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչ, մանկավարժ, գրող Հովանուշ Խարազյանը Ազգային գրադարանին նվիրեց իր հրատարակած գիրքը «Անմահության անավարտ ճանապարհներ»' նվիրված ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին:

Պայծառ հուշերս տխրեցին հանկարծ,
Քո օրերի հետ անցած, գնացած
Հուշեր ամբարել, հանձնել եմ թղթին
Թարմ հուշափնջով քեզ մոտ եմ կրկին…

ՀՀ Ազգային գրադարանը իր կապը ռազմական ուսումնական հաստատությունների հետ պահպանում է դեռ վաղուց: Հայկական բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀԱԳ տնօրեն Տիգրան Զարգարյանը գրադարանի կողմից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին նվիրեց 853 միավոր, իսկ Մոնթե Մելքոնյան վարժարանին 103 միավոր գիրք' պատրաստականություն հայտնելով գրքերի հետ առնչվող ցանկացած հարցում աջակցել նրանց:

Մեկնաբանություններ (1)

Harut
ays tari Monte Melqonyani anvan razmakan institutum @ntunelutyun klini

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter