Երևան-Գյումրի երկաթուղային հատվածի համատեղ զննում կանկացվի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետները համատեղ ուժերով կազմակերպելու են Երևան-Գյումրի հատվածի երկաթուղային ենթակառուցվածքի զննում: ՀԿԵ ՓԲԸ կողմից զննմանը մասնակցելու են ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովի գլխավորությամբ:
Երևան-Գյումրի հատվածի երկաթուղային ենթակառուցվածքի զննումը կազմակերպվում է երկաթուղուն սպառնացող ռիսկերը բացահայտելու և դրանք նվազեցնելու համար արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
2011 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը ստորագրեցին Համագործակցության մասին հուշագիր։
Համաձայն Հուշագրի՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.
- Տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելում, դրանց հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում.
- Տեխնածին վթարների և տարերային աղետների կանխատեսում, մոնիտորինգ և վաղ ազդարարում.
- Բնակչության իրազեկում և պատրաստվածության բարձրացում.
- Քաղաքացիական պաշտպանության ոլորտում համատեղ գործունեություն.
- Արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական, տարհանման և այլ աշխատանքների համատեղ կազմակերպում.
- Կադրերի պատրաստում և վերապատրաստում, ուսումնական բազաների ձևավորում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել