HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում նախագահի ընտրությանը մասնակցել է ընտրողների 46,74 %-ը

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի քաղաքացիները վերջին անգամ ընտրում էին իրենց երկրի նախագահին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ժամը 20:00-ի դրությամբ գրանցած արդյունքները: Այդպիսով` նախագահի ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46,74 %-ը` 1 մլն 637 հազար 956 մարդ: 

2017թ. սահմանադրական բարեփոխումներից հետո, քաղաքացիների կողմից նախագահի ուղղակիորեն այս ընտրությունը վերջինն է, և այսուհետ Վրաստանի նախագահին կընտրի 300 անդամից բաղկացած Ընտրական կոլեգիան:

Նախագահի այս ընտրությունը 7-րդ էր Վրաստանի անկախացումից ի վեր: Նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով:

Նախագահի նախորդ ընտրությունը կայացել էր 2013թ. հոկտեմբերին, երբ «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին ընտրվեց նախագահ:

Նախագահի 25 թեկնածու էր մասնակցում այս ընտրությանը, չնայած 46 թեկնածություն էր առաջադրվել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է նրանցից 21-ի թեկնածությունը:

Հիմնական մրցակցությունն ընթանում էր իշխանության` «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու և Մ. Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու  միացյալ ըննդիմության թեկնածու, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի միջև:

Երրորդ մրցակցային հորիզոնականում «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Դավիթ Բաքրաձեն է` Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը, ով նույնպես «Միացյալ ազգային շարժման» անդամներից էր: 2017-ին հիմնադրել և գլխավորում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: 

Ընտրողների մասնակցության ամենաբարձր տոկոսը գրանցվել է Կեդայում և Ասպինձայում` համաատասխանաբար 65 և 63%, իսկ ցածր ցուցանիշը գրանցվել է Մառնեուլում` 36,47 %: 

Հայաբնակ շրջաններում միջին ցուցանիշներ են գրանցվել. Ախալքալաքի շրջանում` 44 %, Նինոծմինդայի շրջանում` 46%: Բարձր ցուցանիշ է արձանագրվել Ախալցխայում, ուր ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55 %-ից ավելին: 

Թարմացված

Թեկնածուների հավաքած քվեների վերաբերյալ արդյունքները ԿԸՀ-ն դեռ չի ամբողջացրել: Սակայն արդեն իսկ ընտրատեղամասերից ստացվում են արդյունքների արձանագրությունները: Մինչև 00:00-ն Ախալքալաքի շրջանի 4 ընտրատեղամասերից ստացված արդյունքների համաձայն` առաջատար է8 իշխող` «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Նինոծմինդայի 15 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն` Զուրաբիշվիլին կրկնակի առավելություն ունի Գրիգոլ Վաշաձեից: 

ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան արդեն ներկայացրել է 500 ընտրատեղամասերի հաշվարկված արդյունքները: Համաձայն դրանց` Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 40 %, Գրիգոլ Վաշաձեն` 38 %, Դավիթ Բաքրաձեն` 11 % ձայն: 

Զավախքում 10:00-ի դրությամբ Սալոմե Զուրաբիշվիլին առաջատար է: Նինոծմինդայի շրջանի 37 տեղամասերում նա հավաքել է 5516 ձայն, Վաշաձեն` 1797, Բաքրաձեն` 1443:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter