HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանոքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։

Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի և տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների և վիրավորների հարազատներին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter