
Կստեղծվի հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարան
2012թ. հունվարի 25-ին, ք. Բուխարեստում ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը և Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքային գրասենյակի ղեկավար պրն. Աբդուրահման Ռիդան AUF-ի անդամ համալսարանների ներկայացուցիչների և AUF-ի աշխատակազմի հետ համատեղ աշխատանքային նիստի ժամանակ ստորագրեցին համաձայնագիր հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարանի ստեղծման վերաբերյալ:
ԵՊԼՀ լավագույն ուսանողների ջանքերով կազմվող և մասնագետների կողմից մեծ պահանջարկ ունեցող այս բառարանը մատչելի է լինելու բոլորի համար: Նախաձեռնությունն իրականացվում է Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի հետ արդեն բազմամյա և սերտ համագործակցության շրջանակներում և վերջինիս աջակցությամբ: Հիշյալ անդամակցության շնորհիվ է ևս, որ համալսարանում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոն' միակը հանրապետությունում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել