HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցից ԲՈՒՀ անցումը պետք է  շատ սահուն լինի

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Յուրի Սաֆարյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Ես եղել եմ տարբեր երկրների հայտնի համալսարաններում: Ի՞նչ տարբերություն կա նրանց եւ մեր կրթության մոդելների մեջ: Դպրոցական նստարանից մենք մեր երեխաներին չենք վարժեցնում կյանքին: Պարտադրում ենք շատ բարդ ծրագրեր, որի պատճառով էլ շատ  երեխաները դուրս են մնում դասավանդման  պրոցեսից: Մենք պետք է արմատապես փոխենք մեր առարկայական ծրագրերը: Մտածենք, իսկ միգուցե պետք չէ բարդ թեորեմներով ծանրաբեռնել երեխաների ուղեղը, այլ պետք է նրանց սովորեցնել  կապել իրար այդ  թեորեմները: Պետք է բեռնաթափել դպրոցական ծրագիրը եւ  երեխային  դպրոցում սովորեցնել կյանքի հմտություններին:  Դպրոցից ԲՈՒՀ անցումը չպետք է խնդիր դառնա, այն պետք է  շատ սահուն լինի: 

Մենք դպրոցը բաժանում ենք հումանիտար եւ մաթեմատիկական թեքումների, իսկ ո՞վ է ասել, որ չի կարող լինի դպրոց՝ սպորտային ուղղությամբ: 21-րդ դարում Հայաստանում պետք է ունենանք սարքավորումներով հագեցած դպրոց: Պակաս կարեւոր չէ ֆինանսական խնդիրները, որին բախվում են ուսուցիչները:

Արմատապես փոփոխության կարիք ունեն  ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը: Պետք է տվյալ ուսուցիչը կամ դպրոցը հայտ ներկայացնի, թե ինչ թեմաներ կուզեն, որ ընդգրկված լինի: Որպեսզի մենք նախապատրաստվենք ու ճիշտ ծրագրեր կազմենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter