HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են երեխայի լավագույն շահի պաշտպանությանը նվիրված մի շարք հարցեր

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ  բռնության վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման սեմինարի բացմանը:

Սուրեն Քրմոյանը նշել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով մանրամասն կարգավորված են երեխայի իրավունքները, սահմանված է երեխայի «լավագույն շահի» հասկացությունը: Այդուհանդերձ, թե քրեական, թե քաղաքացիական դատավարությունների ընթացքում հաճախ ծագում են գործնական այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն իրավական կառուցակարգեր, այլև հոգեբանական, սոցիալական մեծածավալ աշխատանք և մեխանիզմներ: Նախարարի տեղակալը կարևորել է այնպիսի պրակտիկայի ձևավորումը, որը թույլ կտա կատարողական վարույթի ընթացքում ապահովել երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, ինչպես նաև լուծել տարբեր իրավիճակներում երեխայի և ընտանիքի անդամների առջև ծառացած խնդիրները:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորիա Օհանյանը կարևորել է նման ֆորմատով միջոցառումների և ինտերակտիվ եղանակով կրթական ծրագրերի իրականացման հարցը:

 Սեմինարի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական Գագիկ Միրիջանյանն իր հերթին ներկայացրել է երեխաների մասնակցությամբ կատարողական վարույթների առանձնահատկությունները և այդ գործընթացում ԴԱՀԿ ծառայության համագործակցությանը այլ մարմինների հետ:

         Հանդիպման ավարտին կատարվելու է խմբային աշխատանք՝ ուղղված մասնակիցների մոտ քաղաքացիական գործերով աշխատանքային դիտարկումների և խնդիրների վերհանմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter