HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքում քվեարկել են իշխանության թեկնածուի օգտին. Վրաստանի նախագահի ընտրության արդյունքները

Սամցխե-Ջավախքի բոլոր ընտրատեղամասերում արդեն ամփոփվել են Վրաստանի նախագահի ընտրության արդյունքները: Ըստ այդմ` բնակչության գերակշիռ մասն իր ձայնը տվել է «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Մասնավորապես, Ախալքալաքի շրջանում «Վրացական երազանք»-ի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ընտրողների քվեների մոտ 60 %-ը: Հաջորդում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն:

Նինոծմինդայում գրեթե նույն պատկերն է: Սալոմե Զուրաբիշվիլին այստեղ հավաքել է 59 % քվե: Ախալցխան փոքր-ինչ տարբերվում է, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին այստեղ չի հաղթահարել 50 %-ի շեմը, սակայն կրկին առաջատար դիրքերում է:

Նախագահի ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46,74 %-ը:

Նշենք, որ հայաբնակ այս շրջաններում ընտրողների մասնակցության միջին ցուցանիշներ են արձանագրվել. Ախալքալաքի շրջանում` 44 %, Նինոծմինդայի շրջանում` 46 %: Բարձր ցուցանիշ է արձանագրվել Ախալցխայում, որտեղ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55 %-ից ավելին:  Վրաստանի ողջ տարածքում դեռևս չեն ամփոփվել վերջնական արդյունքները: 3705 ընտրատեղամասերից 3693-ից արդեն արդյունքները ստացվել են: Այդպիսով, Վրաստանի նախագահի թեկնածուներ Զուրաբիշվիլին ու Վաշաձեն 1 %-ի տարբերություն ունեն:

Քաղաքացիների 38,64 %-ը, նախնական արդյունքներով, քվերակել է Զուրաբիշվիլու, 37,74 %-ը` Վաշաձեի օգտին: Ընդ որում` Վաշաձեն հաղթել է մրցակցին գրեթե բոլոր մեծ քաղաքներում: 

Որքան էլ ավելանան նրանց տոկոսները, երկուսն էլ չեն հաղթահարել 50 %-ի շեմը, հետևաբար` նախագահի ընտրության երկրորդ փուլ է լինելու:

Երրորդ հորիզոնականում հայտնված Դավիթ Բաքրաձեն, ով հավաքել է քվեների շուրջ 11 %-ը, հայտարարել է, որ երկրորդ փուլում սատարելու է Գրիգոլ Վաշաձեին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter