HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

1 ձայնով Ընտրական օրենսգիրքը չընդունվեց. ով ինչպես քվեարկեց նախագծին

Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը: Նախագիծը մերժվեց 62 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ներկայացնենք քվեարկության պատկերը. երկու դեմ քվեարկողները ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էին:

ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Ռոմիկ Մանուկյանը բացակա էին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ինչպես նախորդ ընտրությանը, այնպես էլ այսօր, կողմ էր քվեարկել:

ՀՀԿ խմբակցության նախկին ու ներկա պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Ավետ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Նահապետ Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Հակոբ Հակոբյանը, որոնք հայտարարել էին արտահերթ ընտրություններին աջակցելու մասին քվեարկել են կողմ: Ստորագրահավաքին միացած Արայիկ Գրիգորյանը, Հարություն Կարապողոսյանը և Հակոբ Բեգլարյանը բացակա էին:

 Նախորդ քվեարկությանը կողմ քվեարկած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն այս անգամ բացակա էր, բացակա էր նաև ԸՕ-ին կողմ քվեարկած և քվեարությանը հաջորդ օրը պատգամավորական մանդատից հրաժարված ՀՀԿ անդամ Ռուզաննա Մուրադյանը: Այս անգամ կողմ էին նաև նախորդ ընտրությանը չմասնակցած «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նապոելեոն Ազիզյանն ու Վարդան Ղուկասյանը:

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, որոնք էլ նախաձեռնել էին այսօրվա նիստը, ամբողջական կազմով ներկա էին քվեարկությանը և կողմ են քվեարկել:

Ինչպես նախորդ քվեարկությանը, այնպես էլ հիմա ՀՀԿ խմբակցության մեծամասնությունը պարզապես բոյկոտել է  ԸՕ-ի քվեարկությունը:

Նախագիծն ընդունվելու համար պակասում էր ընդամենը մեկ ձայն. սահմանադրական օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter