HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ մի կրթական մոդել աշխարհում իդեալական չէ

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի հասարակական կապերի պատասխանատու Արուսյակ Հայրապետյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Այս քննարկման ժամանակ ինձ ավելի հետաքրքիր է լսել, թե որոնք են խնդիրները, թե ինչքանով են դրանք նման ու տարբեր այն խնդիրներից, որ կան մեր համակարգում: Ֆրանսիական դպրոցը միակն է Հայաստանում, որտեղ  դասավանդումը իրականացվում է կրթության, եվրոպական կրթական սիստեմի մաս է կազմող, ֆրանսիական մոդելով Դա ոչ թե արդյունքի վրա ֆիքսված, այլ մարդակենտրոն սիստեմ է, որտեղ աշակերտն է  ամենակարեւորը դպրոցում, անհատի ինքնաիրագործումը:  Առաջնային է բազմակողմանի զարգացումը, քաղաքացու պատրաստումը դպրոցում: Գնահատականները այս համակարգում հասցված են մինիմումի: Մեր դպրոցում կարեւոր է, թե ինչ է սովորում երեխան, ոչ թե ինչ է անգիր անում: Աշխատանք է տարվում նաեւ այն հարցի շուրջ, թե ինչով է զբաղվում երեխան դպրոցից դուրս, իհարկե, որոշակի լիմիտններով, որովհետեւ չենք կարող մտնել երեխայի ընտանիք: Մեր դպրոցում կարեւոր է մշտական երկխոսությունը  ուսուցչի, տնօրենի եւ աշակերտի միջեւ եւ  բացառվում է ցանկացած տիպի ագրեսիա: Այսինքն բոլոր մեխերը, որ շեշտադրվեցին այս քննարկման ժամանակ հաշվի է առնված մեր դպրոցում, բայց ես ուզում եմ շեշետել, որ ցանկացած կրթական համակարգ իդեալական չէ: Ես անձամբ շատ լավ ծանոթ եմ Եվրոպական՝ Շվեցարական, ֆրանսիական կամ հյուսիասային կրթական  մոդելներին եւ կարող եմ ասել, որ ոչ մի սիստեմ իդեալական չէ եւ մշտական կատարելագործման կարիք ունի: Ֆրանսիական մոդելը ամեն երեք տարին մեկ փոխվում է, ռեֆորմի է ենթարկվում:  Սա համամարդկային, միշտ զարգացող պրոցես է եւ որեւէ մեկը չունի վերջնական լուծում ու դեղատոմս, իդելական համակարգ ստեղծելու համար: Համակարգ, որը  ցանկացած երկրում կինտեգրվի եւ կաշխատի, հավատացեք չկա նման բան:

Հայաստանը այսօր բացառիկ հնարավորություն ունի, միջազգային փորձը հաշվի առնելով, կրթության  ինչ -որ նոր մոդել առաջարկելու: Նման քննարկումները կօգնեն, որ լավ եւ վատ  փորձը հաշվի առնելով, ձեւակերպվի  մի մոդել, որ ամենից հարմարը կլինի եւ ամենից լավ կաշխատի Հայաստանի Հանրապետությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter