
Երևանում առաջին անգամ անցկացվում է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի միջազգային կոնֆերանսը
Կենդանաբանական այգիները հնարավորություն են տալիս պահպանել վտանգված կենդանատեսնակները։
Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը Երևանում առաջին անգամ անցկացվում է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցացիայի 24-րդ կոնֆերանսը։ Այս տարի համաժողովը հյուրընկալել է Երևանի կենդանաբանական այգին, իսկ կազմակերպիչը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադարամն է։
Ինչպես տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունը, այս օրերին շուրջ 80 կենդանաբանական այգիներից ժամանած 120 մասնակիցները կունենան զեկուցումներ, կկիսվեն իրենց փորձով և կքննարկենք կարևոր հարցեր։ Հոկտեմբերի 30-ին նրանք նաև կայցելեն Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կմասնակցեն «Ծղոտե քանդակների օր» միջոցառմանն ու Դդմի փառատոնին։ Իսկ նոյեմբերի 2-ին պատվիրակները կլինենն «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադարամի»-ի Կենսաբազմազանության ապաստարանում կծանոթանան այնտեղ տեղափոխված կենդանիներին և պայմաններին։
Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի (ЕАРАЗА) միջազգային կոնֆերանսի բացումը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում։ Բացմանը ներկա էին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիցիայի նախագահ Վլադիմիր Սպիցինը, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ԱՊՀ, եվրոպական և հարավամերիկյան երկրների պատվիրակներ, կենդանաբանական այգիների տնօրեններ։
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ողջունելով հյուրերին ասաց․ «Երևանն առաջին անգամ է ընտրվել որպես ԵԱՌԱԶԱ միջազգային կոնֆերանսի հյուրընկալող և բոլորիս համար պատիվ է տարբեր երկների տարբեր մշակույթների , սակայն մեկ նպատակի շուրջ հավաքված գործընկերներին մեկ հարկի տակ միավորելը։ Իսկ այդ գաղափարը մեկն է՝ մեր մոլորակի վայրի բնության և կեսնաբազմազանության պահպանությանը՝ ի շահ մեր սերունդների։ Այս գործում մեծ ներդրում կարող են ունենալ հենց կենդանաբանական այգիները»։
ՀՀ Բնապահպանության նախարարն Էրիկ Գրիգորյանը, ընդգծելով կենդանաբանական այգիների դերը, ասաց, որ դրանք արդեն վերածվել են գիտահետազոտական կետրոնների, էական ներդրում ունեն կենսաբազմազանության պահպանման գործում։
Բացման արարողությանը հյուրերը տեսանյութերի միջոցով ծանոթացան, թե ինչ տեսք ունի Երևանի կենդանաբանական այգին վերանորոգումից հետո։ Այդ աշխատանքները արվել են համագործակցելով Երևանի քաղաքապետարանի,Վիվասել ՄՏՍ-ի և Նիդեռլանդների կենդանաբանական այգու հետ։
«Սա իմ առաջին այցը չէ Հայաստան։ Երևանի կենդանաբանական այգում առաջին անգամ եղել եմ 35 տարի առաջ։ Ցավոք Այգին այն ժամանակ վատ տեսք ուներ։ Այսօր այս ֆիլմի միջոցով տեսա, որ այնտեղ մեծ փոփոխությունն են տեղի ունեցել և ունենում։ Մեր Նիդեռլանդների գործընկերները իրենց ներդրումն են ունեցել և ես հույս ունեմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի», - ասաց Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Սպիցինը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի խոսքը փոխանցեց քաղաքապետարանի արտաքին կապերի վարչություն Դավիթ Գևորգյանը․ «Ուզում եմ նշել, որ ասոցիացիան հանդիսանում է կարևոր հարթակ քննարկելու կարևոր հարցեր և արտահայտելու ընդհանուր արժեքները աշխարհի կեսաբազմազանության պահպանման համար։ 2020 թվականին Հայաստանի միակ կենդանաբանական այգին կտոնի հիմնադրման 80-ամյակը։ Այս ընթացքում այն շատ դժվարությունների է բախվել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, 90-ականների տնտեսական ճգնաժամը և այլն։ Չնայած այդ դժվարություններին, շնորհիվ մեծ ջանքերի և գործի նվիրյալ անձանց՝ կենդանաբանական այգին կարողացավ հաղթահարել շատ խնդիրներ։ Վերջին տարիներին այն դարձել է երևանցիների և Հայաստանի հյուրերի սիրելի վայրերից»։
«Մենք՝ իբրև քաղաքակիրթ երկիր մոլորակի քաղաքացի պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք մեր միջավայրը և սկսենք մտածել, թե ինչ ենք փոխանցելու ապագա սերունդներին։ Ցանկացած ոլորտի հաջողակ բիզնես պետք է պատասխանատվություն զգա այս հարցում և կանգնի այնպիսի կազմակերպությունների կողքին, որոնք մտահոգված են և աշխատում են շրջակա միջավայրի բարելավման շուրջ», - ասաց կոնֆերանսի հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Կոնֆերանսի բացմանը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին փոխանցվեց ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի դրոշը։
Մեկնաբանել