HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման փորձնական ծրագիր կիրականացվի

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսությանապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

 Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանն ընդգծել է գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունն ու հրատապությունը: 

Ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը:

Փորձնական ծրագրի ընթացքում KFW բանկի կողմից կտրամադրվի 5 մլն եվրո և նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում վնասի գնահատման  չափորոշիչների և մեթոդաբանության մշակմանը, «Նարմա» բյուրոյի ստեղծմանը, որիհիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և բնածին աղետների վնասների գնահատման համակարգումը:

Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ իրականացնել, որպեսզի 2019 թվականի սկզբում արդենհնարավոր լինի գործարկել ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter