
Վթարային ջրանջատում Դիլիջանում հոկտեմբերի 30-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ բացառությամբ Կամոյի, Օրջոնոկիձեի և Վասիլև փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել