HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել է վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին

Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրել է նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին:

Նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշանակվել են վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 և ԲԴԽ-42-Ո-117 որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Շնորհավորելով դատավորներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ նրանք իրենց փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունը և մարդկային բարձր որակները կներդնեն ի նպաստ վերաքննիչ ատյանի գլխավոր գործառույթի՝ բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը:

Միջոցառման ավարտին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել գործերի բաշխման համակարգի հստակեցման, դատարանների ծանրաբեռնվածության և ծախսատարության նվազեցման, դատական տարածքների օպտիմալ բաշխվածության, ինչպես նաև արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումներ և կառուցակարգային լուծումներ պահանջող այլ հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter