
«Ականատես» նախաձեռնությունը առաջարկում է դիտորդ լինել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին
«Ականատես» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, միանալ նախաձեռնությանը մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությանը` գրանցվելով https://transparency.am/elections/monitoring/2018-12-09/register հասցեով մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ։ Այս մասին տեղեկացնում է «Ականատես» նախաձեռնությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով 096 965007 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին:
Կարող եք նաև սյցելեք ԹԻՀԿ կայքը հետևյալ հղումով` https://transparency.am/hy/news/view/2510։
Նախաձեռնությունը հիմնադրվել է 2018թ.` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։
Մեկնաբանել