HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետընտրական ծեծկռտուք՝ Ախալքալաքում. հարձակվել են Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի վրա

Այսօր Ախալքալաքի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի՝ Թամար Թագուհու փողոցում տեղակայված նախընտրական շտաբի վրա հարձակվել են մի խումբ անձինք և ֆիզիկական բռնության ենթարկել շտաբում եղած անձանց:

Տուժածներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: Արդեն իսկ տեղում կենտրոնացել են ոստիկանական ուժերը և շրջափակել տարածքը: 

Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկվողների մեջ են ընդդիմադիր Մելիք Ռաիսյանի որդին՝ Աշոտ Ռաիսյանը, Աբրահամ Աբրահամյանը և այլ անձինք:  4 անձ այս պահին գտնվում է հիվանդանոցում: Աշոտ Ռաիսյանը գլխի վնասվածք է ստացել: 

Ներկաները պատմեցին, որ հարձակվողների շարքում եղել են պատգամավոր Հենզել Մկոյանի կողմնակիցները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter