HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը, իսկ մսամթերքի և հացի արտադրամասերինը՝ վերականգնվել

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան):

Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ:

«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Հասմիկ Սանթուրյանի (Արմավիրի մարզ) մսամթերքի և Սամվել Խլոյանի (Գեղարքունիքի մարզի) հացի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը. վերջիններս կատարել են վերահսկիչի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ խախտումները: Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter