HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերի 2-ին կմեկնարկի պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 4-րդ փուլի բնակարանների վիճակահանությունը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N133-Ա հրամանով սահմանվել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության կոմիտեն։

Համաձայն հրամանի՝ վիճակահանությունը կմեկնարկի 2018 թվականի նոյեմբերի 2-ին յուրաքանչյուր օր ժամը 9.30-ից մինչև 18.00-ն և կշարունակվի հաջորդող օրացուցային օրերին՝ մինչև բոլոր բնակարանի խաղարկությունը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է քաղաքաշինության կոմիտեն:

Վիճակահանությունը տեղի կունենա Կառավարական տուն 1 շենքի նիստերի մեծ դահլիճի 1-ին հարկի նախասրահում (մուտքը` Մելիք-Ադամյան փողոցի կողմից):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter