HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմենիա Մարիոթը ճաշից և ընթրիքից ստացված գումարից կնվիրաբերի 500 ՀՀ դրամ «ՍՕՍ գյուղերի երիտասարդություն»

Փետրվար ամսվա ընթացքում Արմենիա Մարիոթ հյուրանոցը իր ռեստորաններում մատուցված յուրաքանչյուր ճաշից և ընթրիքից ստացված գումարից  կնվիրաբերի 500 ՀՀ դրամ «ՍՕՍ գյուղերի երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը, Մարիոթ ինթերնեշնլի Եվրոպայի «Դուք ուտում եք, մենք տալիս ենք» ծրագրի շրջանակներում, նպատակ ունենալով՝ խթանել պայքարը գործազրկության դեմ:

«Հնարավորությունների աշխարհ» նախաձեռնությամբ` Մարիոթ միջազգային հյուրանոցային ցանցի Եվրոպա տարածաշրջանի հյուրանոցներն օգնում են երիտասարդ տարիքի խոցելի խավին` տրամադրելով կյանքի և մասնագիտական հմտություններ իրենց պոտենցիալն ամբողջովին օգտագործելու համար:

«Մենք սիրով հրավիրում ենք մեր հյուրերին ընթրիքի` միաժամանակ տալով մեր աջակցությունը հասարակության երիտասարդ խավին»,-ասում է Արմենիա Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոնը:

2010թ-ին. Մարիոթի համաշխարհային ցանցը կատարեց ընդհանուր 34.6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք նվիրատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter