HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորը՝ Զեյնալյանին. «Տուժողների նյութական և բարոյական վնասի հատուցման խնդիրը ինչպե՞ս եք տեսնում»

Համաներման ակտի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նկատեց, որ համաներումը մարդասիրական երևույթ է, համամիտ է, որ այն լինի, սակայն կառավարության ուշադրությունը հրավիրեց մեկ այլ խնդրի վրա:

«Կուզենայի անդրադառնաք մի երևույթի՝ ընդունենք մարդիկ դուրս եկան կալանավայրերից համաներման արդյունքում, իսկ մեր տուժողների նյութական և բարոյական վնասի հատուցման խնդիրը ինչպե՞ս եք տեսնում, և ի՞նչ մասնակցություն  կարող է ունենալ պետությունն այս գործում», - հետաքրքրվեց պատգամավորը՝ դիմելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին:

Արտալ Զեյնալյանն արձագանքեց՝ այդ խնդրի մասին ևս մտածել են։

«Քրեական գործով կայացված դատավճռով, երբ հաստատվում է վնասի առկայությունը, եթե բացակայում է քաղաքացիական հայցը, ԴԱՀԿ-ի կողմից այն կատարման ենթակա չէ,  եթե դնում ենք այդ նախապայմանը, որ անձը քանի դեռ չի հատուցել վնասը, նա ազատ չի արձակվում, ստացվում է վնասի հատուցումը փրկագին է: Մենք նախատեսել ենք մի ընթացակարգ, որը թույլ է տալիս այդ  պրոցեսում ներգրավել ԴԱՀԿ ինստիտուտը, որպեսզի քաղաքացիական հայց լինի, լինի կատարողական թերթ ու այն հնարավոր լինի կատարել», - ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ փորձել են հավասարակշռել, որ և տուժածներին հնարավորություն տրվի գործնականում ստանալ վնասների հատուցումը, և անձինք, ովքեր վնաս են տվել, դուրս գան ՔԿՀ-ից և հնարավորություն ունենան միջոցներ վաստակել հատուցած վնասը փոխհատուցելու համար: Զեյնալյանի խոսքով՝ մինչ այժմ եղել է այնպես, որ անձը պատժից կազատվի, եթե հատուցի վնասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter