HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԲՀ-ում անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, գերազանցները՝ 50% զեղչով

Երևանի պետական բժշկական համալսարանը որոշել է ստոմատոլոգիական ֆակուլտետի լավագույն ուսանողներին տարամադրել արտոնություն: 2017-2018 թթ. անվանական կրթաթոշակառուների ուսման վարձը բուհը կփոխհատուցի ամբողջությամբ, իսկ գերազանցության վկայական ստացածներինը՝ 50% -ով: Այս մասին տեղեկացնում է Բժշկական համալսարանը։

 Համալսարանի ղեկավարությունը քննարկում է նաև եկող տարի նույն արտոնությունները տրամադրել ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին, այն պարագայում, երբ անվանական կրթաթոշակառուների և գերազանցությամբ ավարտածների քանակը կլինի ավելին, քան պետության կողմից տրամադրված պետական պատվերի և նպատակային տեղերը:

Որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և համալսարանը մշտապես աջակցելու է իր ուսանողներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։

Համալսարանը տեղեկացնում է, որ բուհն այս տարի ունի 3 անվանական կրթաթոշակառուներ և 6 գերազանց առաջադիմություն ունեցող ապագա ստոմատոլոգներ:

Lուսանակարը տրամադրել է համալսարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter