Գարեգին Բ-ն հովվապետական այցով մեկնել է Հարավային Ամերիկա
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Հարավային Ամերիկա: Կաթողիկոսին ուղեկցում են ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը եւ Մայր Աթոռի բարերար Ջեյմս Գալուստյանը:
Կաթողիկոսը մայիսի 6-ից 10-ը Հովվապետական այց կկատարի Բրազիլիայի հայոց թեմ, մայիսի 10-ից 12-ը' Ուրուգվայի հայոց թեմ, մայիսի 12-ից 21-ը` Արգենտինայի հայոց թեմ: Մայիսի 21-25-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաեւ Չիլիի եւ Վենեսուելայի հայկական համայնքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել