HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր` 2019-2021թթ. դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի եկող ապրիլին

Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի հետ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2019-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ անելիքները, անդրադարձ է կատարվել այդ ժամանակահատվածում պետության կողմից ծրագրի համաֆինանսավորման պարտավորություններին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

4 մլն 484,315 դոլար արժեքով դրամաշնորհային նոր ծրագրի հայտը Գլոբալ հիմնադրամին ներկայացվել է օգոստոսի 8-ին: Հայտի վերաբերյալ հիմնադրամի տեխնիկական վերանայման հանձնաժողովը որոշակի դիտարկումներ է ներկայացրել:  Դրամաշնորհային այս ծրագրի ավարտից հետո Հայաստանը տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերը պետք է իրականացնի արդեն պետական ֆինանսավորմամբ, ու Գրիշեչկինայի հետ քննարկվել են նաև այդ անցման շրջանի հետ կապված խնդիրներ:

2019-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի հիմնական հայտին զուգահեռ ներկայացվել է նաև լրացուցիչ ֆինանսավորման հայտ` 1 մլն 289,706 դոլար արժեքով, որը ներառում է վիրուսային հեպատիտների բուժման դեղեր ՄԻԱՎ/հեպատիտներ, ՏԲ/հեպատիտներ համավարակ ունեցող անձանց համար, դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության, խոցելի խմբերի շրջանում սեռավարակների և հեպատիտների բուժման ծրագրեր: Նշյալ ֆինանսավորումը տրամադրվում է գլոբալ հիմնադրամում լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունների կամ դրամաշնորհային ծրագրում խնայողությունների առաջացման դեպքում:

Նոր դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի 2019-ի ապրիլի 1-ից: Նախատեսվում է նաև ՏԲ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագրերը ապրիլի 1-ից միավորել մեկ կոնսոլիդացված ծրագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter