HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Համայնքներին լրացուցիչ 167 մլն դրամ սուբվենցիա կտրամադրվի

Համայնքներին այս տարվա պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի կառավարությունը այսօրվա նիստին որոշեց հատկացնել լրացուցիչ 167 միլիոն դրամ:

Ինչպես գրված է գործադիր ներկայացված որոշման նախագծում, 2018 թվականի առաջին 9 ամիսներին համայնքների կողմից ներկայացվել են ծրագրային հայտեր, որոնց իրականացման համար անհրաժեշտ է եղել լրացուցիչ գումար: Դրանք հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

Այդ ծրագրերի իրականացման համար վարչապետի մասնակցությամբ եղել են խորհրդակցություններ և հիմք ընդունելով ծրագրերի իրականացման նախատեսվող ժամկետները՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել հավանության արժանացած ծրագրերի իրականացումը: Ներկայացվել են 17 համայնքների կողմից գնումների պահանջները և մրցույթների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները: Դրանց իրականացման համար լրացուցիչ գումար է անհրաժեշտ եղել, այդ իսկ պատճառով կառավարությունը որոշեց պետական բյուջեից համաֆինանսավորում տրամադրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter