HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԳԿ-ն կաջակցի լուծել չօգտագործվող հողատարածքների և հողերի միավորման խնդիրը Հայաստանում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից այսօր հրավիրված աշխատաժողովի ընթացքում մասնակիցները և բանախոսները անդրադարձել են Հայաստանում առկա չօգտագործվող հողերի խնդրին, ինչպես նաև հողերի միավորման (կոնսոլիդացիայի) գործիքի ներդրման հեռանկարներին և այս ուղղությամբ ծրագրի ներդրման հնարավորություններին: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման բաժինը:

Միջոցառումը Եվրամիության ֆինանսավորմամբ ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը»՝ ԵՀԳԳԶԾ/ENPARD  ծրագրի մաս է կազմում:  

Քննարկումների արդյունքում առաջարկություններ է ներկայացվել Հայաստանում հողերի խոշորացման ծրագրի ներդրման նախապատրաստմանը և կներկայացնի հայեցակարգ՝ հողերի խոշորացման բազմաֆունկցիոնալ մոտեցում, որն էլ կարող է հետագայում կրկնօրինակման հիմք հանդիսանալ:  

Ինչպես Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում, Հայաստանում ևս կա հողակտորների փոքր չափերի և հողի էապես մասնատվածության խնդիր, որը 90-ական թվականներին հողի սեփականաշնորհման  հետևանք է: Հետագայում որոշ գյուղացիական տնտեսություններ խոշորացան, մինչդեռ շատերն է՛լ ավելի փոքրացան: Համաձայն 2014թ.-ին իրականացված գյուղատնտեսության համատարած հաշվառման արդյունքների գյուղացիական տնտեսությունների մոտ 60 տոկոսին պատկանող գյուղատնտեսական նշանակության  հողերը 1 հեկտարից փոքր են և ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող տնտեսությունների վարելահողերի մոտ 33 տոկոսը և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսությունների վարելահողերի 38 տոկոսը չեն օգտագործվում:

Ժամանակի ընթացքում, տնտեսությունների անարդյունավետ կառուցվածքը հանգեցրել է արտադրական ծախսերի ավելացմանը (արտադրության, գյուղատնտեսական մեքենանների լրացուցիչ ծախսեր, ժամանակի և վառելիքի կորուստ), ոռոգման անարդյունավետ կառավարմանը, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են հողերի չօգտագործման բացասական միտմանը:

  • Հողերի չօգտագործման խնդիրը համալիր ու բազմաչափ գործընթաց է՝ որի առաջացմանը նպաստում են միմյանց փոխկապակցված տնտեսական, շրջակա միջավայրի ու սոցիալական գործոնները¦ - նշեց ՊԳԿ հողօգտագործման միջազգային փորձագետ Մաքսիմ Գորգանը: §Ոռոգման անհասանելիությունը (ենթակառուցվածքների, տնտեսական վիճակի կամ մեկ այլ պատճառով) հողը լքելու հիմնական պատճառներից մեկն է Հայաստանում¦,- հավելեց նա:  
  • Այսօրվա աշխատաժողովի նպատակն է հասկանալ Հայաստանում հողերի միավորման գործիքի ներդրման հեռանկարները՝ գործընթաց, որը կբարելավի ֆերմերային տնտեսությունների կառուցվածքը՝ դրանց վերատեղակայման և օգտագործման իրավունքի հաստատման միջոցով. վերջինս կհամակարգվի հողի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև¦,- նշեց Մաքսիմ Գորգանը:

Աշխատաժողովին մասնակցում էր գյուղատնտեսության նախարարության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, գիտասփյուռ ծառայությունների, մարզային և համայնքային կառույցների ավելի քան 30 ներկայացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter