HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». «Ժառանգությունը» պատրա՞ստ է «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների բանակցություններում քննարկվող կարևորագույն հարցը վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններին:

Թերթի աղբյուրները պնդում են, ահա, որ «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել, եթե վերջիններս պարտավորվեն 2013 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

Թերթի աղբյուրների հաղորդմամբ, «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ պայմանը, որովհետև համարում են, որ նախագահական ընտրություններում արժանի սեփական թեկնածու չունեն: Նման աջակցության դիմաց, սակայն, «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում և առաջին տասնյակում: Երկու տեղ` առաջին և երեք տեղ երկրորդ հնգյակում: Բացի այդ, եթե առաջիկա ընտրություններում ԱԺ չեն անցնում, նախագահական ընտրություններում Րաֆֆիին սատարելու պայմանը ջրվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter