HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ ռազմական կարիքների բյուջեն 2019-ին նախատեսվում է ավելացնել 30 մլրդ 798 մլն դրամով

2019 թվականի պետական բյուջեով ռազմական կարիքների բավարարում միջոցառման համար հատկացվող գումարը նախատեսված է ավելացնել  30 մլրդ 798 մլն դրամով: Այս մասին տեղեկանում ենք պետական բյուջեի նախագծից:

«Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում նախատեսվել է 256 մլրդ 428 մլն դրամ, որի աճը 2018թ. նկատմամբ կազմում է 30 մլրդ 798 մլն դրամ: Աճել է նաև «Դեղորայքի տրամադրում զորամասային և հոսպիտալային օղակներում բուժօգնություն ստացողներին» միջոցառման համար հատկացվող գումարը՝ 1 մլրդ 474 մլն դրամ, որը 2018-ի նկատմամբ աճել է 98.7 մլն դրամով: Ըստ բյուջեի նախագծի՝ գումարների ավելացումը պայմանավորված է ախտահանիչների և հիվանդների բուժման արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք առանձնահատուկ դեղամիջոցների նախատեսմամբ:

«Ռազմական նշանակության համակարգերի պահպանում» միջոցառման համար հատկացվող գումարները նվազելու են, ՀՀ տարածքում տեղակայված հակաօդային ռազմական նշանա­կության համակարգերի պահպանում միջոցառման համար նախատեսվել է 1 մլրդ 122 մլն դրամ, որը 2018-ի նկատմամբ նվազել է 847 մլն դրամով:

 «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար նախատեսվել է 2 մլրդ 433 մլն դրամ՝ 2018թ. հաստատվածի չափով: Այս ծրագրի նպատակն է պաշտպանության համակարգի ապահովման հա­մար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրա­կանա­ցումը, իսկ «Ռազմական ուսուցում և վերապատրաստում» ծրագրի գծով՝ 1 մլրդ 203 մլն դրամ, որը 2018թ. նկատմամբ աճել է 69.5 մլն դրամով:

ՌԴ տրամադրած պետական արտահանման երկրորդ վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն ապահովել անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով: Նշված միջոցառման գծով 2019թ. նախատեսվել են 42 մլրդ 836.5 մլն դրամ վարկային միջոցներ:

2019 թվականի պետական բյուջեում ներառվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների ծախսերի նախահաշիվ՝ «Աջակցություն ՀՀ ՊՆ կողմից իրականացվող ծրագրերին»: Այս ծրագրերի իրականացման համար հատկացված է 1 մլրդ 700 մլն դրամ:

Հիշեցնենք, որ պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջեի քննարկումը ԱԺ հանձնաժողովներում դռնփակ է լինելու:

Լուսանկարը՝ Mil.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter