«Հրապարակ». «Լավ, Ներսիկի նկարը կա, բա ո՞ւր ա «Կերամիկայի» Նորիկի նկարը»
Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս շրջայցի է գնացել ոստիկանության քաղաքային վարչություն և ցանցկացել է տեսնել, թե ինչ պայմաններում են աշխատում ոստիկանները: Սենյակից սենյակ անցնելով` նա օպերլիազորներից մեկի աշխատասենյակում տեսել է Ներսես Նազարյանի լուսանկարը և անկեղծորեն զարմացել. «Լավ, Ներսիկի նկարը կա, բա ո՞ւր ա «Կերամիկայի» Նորիկի նկարը»: Ինչպես հայտնի է` Ներսիկ Նազարյանը համարվում է «Կերամիկա» և «Իդեալ» շինանյութի խանութների համասեփականատերը:
Ոստիկանապետը զարմացել է, թե ինչու են ոստիկանության աշխատակիցներն իրենց պատին փակցնում այդ խանութների ցանցի մի համասեփականատիրոջ նկարը, բայց անտեսում են մյուսինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել