HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2019-ին նախատեսվում է 6.8%-ով ավելացնել ԿԳՆ բյուջեն

Կրթության և գիտության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցները նախատեսվում է 2019-ին ավելացնել 6,8 %-ով: Կրթության եւ գիտության ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմելու է 8 մլրդ 808.5 մլն դրամ կամ 6.8 տոկոս:

Այս մասին տեղեկանում ենք պետական բյուջեի նախագծից:

Նախատեսված հատկացումներն ուղղվելու են 8 ծրագրերի, որոնցից` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրին ուղղվելու է 11 մլրդ 685.4 մլն դրամ՝ 2018 թվականի 10 մլրդ 265.4 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմել է 1 մլրդ 420 մլն դրամ կամ 13.8 տոկոս: Ուսանողների կրթաթոշակի և ուսանողական նպաստների տրամադրման գծով նախատեսվել է 10 մլրդ 157.3 մլն դրամ:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսվել է 1 մլրդ 435.8 մլն դրամ` նախորդ տարվա 250 մլն դրամի փոխարեն, այսինքն` ծախսերի աճը կազմում է 1 մլրդ 185 մլն դրամ:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի» գծով նախատեսվել է 10 մլրդ 351 մլն դրամ՝ 2018 թվականի 10 մլրդ 371 մլն դրամի փոխարեն, ծախսերի նվազումը կազմել է 20.5 մլն դրամ կամ 0.2 տոկոս:

Ծրագրի շրջանակներում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակի և ուսանողական նպաստների տրամադրման գծով ծախսերը նվազել են 7.5 մլն դրամով:

«Հանրակրթության ծրագրի» գծով նախատեսվել է 87 մլրդ 259.8 մլն դրամ՝ 2018 թ. 84 մլրդ 486.7 մլն դրամի փոխարեն: Այս ծրագրի շրջանակներում` «Տարրական ընդհանուր հանրակրթություն», «Հիմնական ընդհանուր հանրակրթություն», «Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» և «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների գծով նախատեսվել է 78 մլրդ 982.3 մլն դրամ՝ 2018 թվականի 73 մլրդ 833.7 մլն դրամի փոխարեն, «Ներառական կրթություն տարրական դպրոցում», «Ներառական կրթություն միջին դպրոցում» և «Ներառական կրթություն ավագ դպրոցում» միջոցառումների գծով նախատեսվել է 1 մլրդ 66.6 մլն դրամ՝ 2018 թվականի 3 մլրդ 196.1 մլն դրամի փոխարեն, ծախսերի նվազումը կազմում է 2 մլրդ 129.5 մլն դրամ կամ 66.6 տոկոս:

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի գծով նախատեսվել է 1 մլրդ 590.5 մլն դրամ՝ 2018 թվականի 887.8 մլն դրամի փոխարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter