HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Եռակողմ հանդիպում` Հովհաննիսյան, Արզումանյան, Օսկանյան

Թերթի տեղեկություններով` երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպել են ՀՀ նախկին արտգործնախարարները` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն` երեք նախկին արտգործնախարարները քննարկել են ընդհանուր ձևաչափով դաշինք ստեղծելու հնարավորությունների հարցը: Վերջիններս այս նախաձեռնության շրջանակներում կարևորել են իրենց նախկին ստատուսը և դրանով պայմանավորված ընդհանուր հետաքրքրությունների պլատֆորմը:

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամից այս տեղեկությունը ոչ հաստատել են, ոչ էլ հերքել: Հիմնադրամի աշխատակիցը թերթին ասել է, որ ինքը իրավասու չէ պատասխանել այդ հարցին, իսկ նա, ով կարող է պատասխանել, օֆիսում չէ: «Ժամը վեցից հետո աշխատանքային ժամն ավարտված է»,­ ասել է նա` այնուամենայնիվ խոստանալով թերթի թղթակցի հարցն ու հեռախոսահամարը փոխանցել «Սիվիլիթասի» մամլո քարտուղարին: Նրանից այդպես էլ թերթը զանգ չի ստացել:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին, ապա վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:

Մեկնաբանություններ (1)

Mleh Ishkhanian
Կասկածներ ունիմ որ այս երեքին կը միաւորէ օտար երկրի (CIA)ազդեցութեան գործակալներ ըլալու հանգամանքը և ՀԱԿի դէմ կեղծ ընդդիմութիւն խաղալու նախընտրական պատուէրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter