HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումո ստուդիաների ձեռագործ իրերի առցանց հարթակն արդեն գործում է

Թումո թիմը հայտնում է, որ աշխարհի ցանկացած կետից արդեն հասանելի են Թումո ստուդիաների ավելի քան 70 ձեռագործ իրեր, որոնք ձևավորվել ու արտադրվել են Հայաստանում:

Թումո ստուդիաները անվճար, շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Այն մեծապես շեշտադրում է անալոգային արտադրությունը` ստեղծելով գեղեցիկ իրեր, որոնք կարելի է շոշափել, կրել, փորձել ու ճաշակել: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի երիտասարդ դիզայներներին կրթություն տրամադրելով բարձրացնել տեղական արտադրության իրերի որակն ու այն դարձնել մրցունակ միջազգային շուկայում:

Թումո ստուդիաները միավորում է տեղի ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին միջազգային դիզայներների հետ աշխատարանների (մասնագիտական դասընթաց) միջոցով, որոնց ընթացքում նրանք համադրում են ավանդական know-how-ն ու ժամանակակից դիզայնը` նորաձևության, զարդերի, ասեղնագործության, խեցոգործության, տպագրության և խոհարարության նորարարական արտադրության համար:

Թումո ստուդիաներից գնումը ներդրում է Հայաստանի ձեռագործ մշակույթի ապագայի կայացման մեջ: Վաճառքից գոյացած շահույթը ուղղվում է ծրագրի զարգացմանն ու տարածմանը: Դրա շնորհիվ Թումո ստուդիաների ծրագրում հնարավոր կդառնա ներգրավել ավելի մեծ թվով երիտասարդների, ովքեր կզարգացնեն իրենց ներուժն ու դիզայնի հմտությունները:

Մեկնարկի օրվանից Թումո ստուդիաների հրավերով ավելի քան 40 մասնագետ ժամանել է Հայաստան` աշխատելու և իրենց հմտությունները փոխանցելու հարյուրավոր տեղացի պատանիների և արհեստագործության ոլորտի մասնագետների: Հրավիրյալ մասնագետների աշխարհագրությունն ընդգրկում է Ֆրանսիան, Դանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Լիբանանը, Կորսիկան, Իտալիան, Բրազիլիան, Անգլիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իսպանիան: Առցանց խանութի բոլոր իրերը ստեղծվել են ուսանողների կողմից` այս մասնագետների հետ աշխատարանների ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter