HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է Պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Լիբանան

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:

UNIFIL առաքելությանը մասնակցող ուժերի ռազմաբազայում պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է հայկական զորախմբի հրամանատար, մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը։ Զինվորական արարողակարգով հայկական պատվիրակությանը ողջունել է ռազմաբազայի փոխհրամանատար Իմռան Ռհիզան։

Դավիթ Տոնոյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ռազմաբազայի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ռազմաբազայի հյուրերի մատյանում։ 

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է հայ խաղաղապահների պատասխանատվության տարածք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter