HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Դժգոհություններ ՀՀԿ-ում

Գալիք խորհրդարանական ընտրությունների ուրվականն արդեն որոշ կուսակցությունների ներսում կռիվ է գցել:

Ինչպես հայտնում են մեր ՀՀԿ-ամերձ աղբյուրները, այստեղ նույնպես ամեն ինչ հարթ ու հանգիստ չէ:

Մասնավորապես, «Հայացք»-ում տպագրված այն լուրը, որ ՀՀԿ-ում հայտնվելու են նաև ՄԻԱԿ-ի որոշ երիտասարդներ, արդեն հարուցել է որոշ հնաբնակ ՀՀԿ-ականների դժգոհությունը (Ռազմիկ Զոհրաբյան, Գալուստ Սահակյան, Լեռնիկ Ալեքսանյան, Ռաֆիկ Պետրոսյան և այլք):

Ըստ նույն աղբյուրի` սույն պատգամավորները, ովքեր հասկանում են, որ ՄԻԱԿ-ի նոր երիտասարդ կադրերը համամասնական ցուցակում ներգրավվելու են հիմնականում իրենց դուրս մղելու հաշվին, սկսել են ամեն տեղ և ամեն պատեհ առիթով հիշեցնել իրենց անփոխարինելի վաստակի և ծանրակշիռ քաղաքական փորձի մասին: Բայց այս ամենը ոչինչ չի տա հնաբնակ պատգամավորներին, քանի որ որոշումն արդեն վերջնականորեն ընդունված է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter