HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2017թ․ հոկտեմբերի համեմատ՝ ուղևորահոսքն աճել է 14.2 տոկոսով

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264 924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2 տոկոսով: Այս մասին տեղեկացնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունը։

2018թ. հոկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» -ում ուղևորահոսքն ավելացել է 13 տոկոսով: Եթե 2017թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220 726 ուղևոր, ապա 2018թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249 857 ուղևոր:

2018 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 067 մարդ: 2017 թվականի նույն ամսվա  11 183 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 35 տոկոս:

 

Ուղևորների թիվը 2017թ.  հոկտեմբերին

Ուղևորների թիվը 2018թ.  հոկտեմբերին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

<Զվարթնոց>

220 726

249 857

+ 13 %

<Շիրակ>

11 183

15 067

+ 35 %

Ընդամենը

231 909

264 924

+ 14.2 %

 

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 416 643 մարդ, որը 12.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter