HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկուտը վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները

Երեկ, ժամը 18.00-ից 19.20-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով Արագածոտնի մարզի Ագարակ, Աղձք, Օրգով, Ուջան, Մաստարա, Կարմրաշեն, Ակունք, Շղարշիկ, Եղնիկ, Իռինդ, Կաթնաղբյուր, Վերին Սասնաշեն, Մեծաձոր, Օթևան, Լեռնարոտ, Ագարակավան, Ավան, Ոսկեվազ, Ոսկեվան, Կոշ և Փարպի գյուղերում վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:

Կարկտահարված տարածքները` բացառությամբ Ագարակ, Աղձք և Փարպի գյուղերի, «ՄԵՎԱՆԾ՛՛ ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter