HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 2-ին այցելել է ՄԱԿ-ի UNIFIL առաքելության արևմտյան հատվածում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։

Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Բրիգադի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում բրիգադի հրամանատարի տեղակալ, իռլանդական բանակի գնդապետ Անթոնի Մակքենան հայկական պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է բրիգադի կառուցվածքը, խնդիրները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։

Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter