HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 2-րդ հատվածի հիմնանորոգումը

տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից դեպի Ալավերդի և 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի սահմանային անցակետից դեպի Ալավերդի:

Թե ինչո՞ւ է երկրորդ փուլը մեկնարկել ճանապարհի երկու ծայրերից, այլ ոչ թե առավել վթարված հատվածներից, ունի իր բացատրությունը։

Խնդիրն այն է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է բազմաթիվ բնակավայրերով, որտեղ ճանապարհի շինարարությանը զուգընթաց իրականացվում է հողերի օտարման գործընթաց։ Ճանապարհաշինական աշխատանքները սկսվել են այն տեղամասերում, որտեղ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներն արդեն լուծված են։

Կա մեկ այլ պատճառ ևս։ Բագրատաշենի սահմանային անցակետից մինչև Նոյեմբերյանի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում բավական ինտենսիվ երթևեկություն է և, քանի որ Մ6 ճանապարհի մյուս հատվածների շինարարության ընթացքում դեպի Վրաստանի սահման երթևեկությունը կազմակերպվելու է Մ16 
(Մ4-Ոսկեպար-Նոյեմբարյան-Մ6) մայրուղով, նպատակահարմար է, որպեսզի այդ հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվեն հնարավորին շուտ։

Ներկայում ավտոճանապարհի 90.191-րդ  կմ-ից՝ Բագրատաշենի անցակետից դեպի Ալավերդի 13.94 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվում է ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում։

Մայրուղու այլ հատվածներում շարունակվում է հողերի օտարման գործընթացը, որի ավարտից հետո այդ ճանապարհահատվածները ևս կհանձնվեն կապալառու կազմակերպություններին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter