HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարևորվել են առողջ սնուցմանն ու թերսնուցման կանխարգելմանն ուղղված քայլերը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի  պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին:

Ողջույնի ջերմ խոսքեր փոխանակելուց հետո Ելենա Միլոշևիչը ներկայացրել է այցի նպատակը: Նա նշել է, որ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը երկար տարիների է, իսկ ներկայումս իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ուղղված երեխաների թերսնուցման խնդրի կանխարգելմանը և նրանց մտավոր և ֆիզիկական պոտենցիալի բարելավմանը: Հյուրն ընդգծել է, որ ՊՀԾ-ն նախատեսում է մշակել սեփական ռազմավարական 5-ամյա պլանը, որտեղ կուրվագծվեն հետագա անելիքները, կընդլայնվեն համագործակցության շրջանակները:

Արսեն Թորոսյանը կարևորել է առողջ սնուցմանն ու թերսնուցման կանխարգելմանն ուղղված քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցելու հարցի կարգավորմանը միտված բոլոր նախաձեռնություններին` առաջարկելով ներգրավել նաև գործընկեր գերատեսչություններին և միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter