
Արցախում անտառահատումների ծավալը 2,3 անգամ ավել է, քան Հայաստանում
Արցախի հողային 1 143 270 հեկտար տարածքից անտառային ֆոնդը կազմում է 457 160 հեկտար:
Հայաստանի Հանրապետության 2 974 300 հեկտար հողային տարածքից անտառային է 334 200 հեկտարը: Արցախի անտառային տարածքները 1 22 960 հետկարով կամ 1.36 անգամով ավել են, քան Հայաստանի Հանրապետությունում: Այժմ համեմատենք անտառահատումների ծավալներն` ըստ տարիների.
Եթե վերջին հինգ տարում Հայաստանում հատված փայտանյութի ծավալը կազմել է 172 հազար մ3, ապա Արցախում` 398.7 հազար մ3 (2.3 անգամ ավել):
Ոչ Հայստանի, ոչ էլ Արցախի վիճակագրական ծառայությունները 2017թ․ տվյալները դեռ չեն ներկայացրել։
*Տվյալները` ըստ ՀՀ և ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունների
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել