HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում քննարկվել է զորացրվող զինծառայողների հետագա աշխատանքային զբաղվածության և սոցիալական ապահովման հարցը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվող զինվորների մասնագիտական կողմնորոշմանը և հետագա աշխատանքային գործունեությունը պլանավորելուն միտված փորձնական ծրագիրը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկեցնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող փորձնական ծրագրի նպատակն է օժանդակել զինվորներին՝ հետծառայողական ժամանակաշրջանում անձնային որակներին և նախասիրություններին համապատասխան աշխատատեղեր գտնելու գործում:

Պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում, կարևորելով զորացրվող զինծառայողների հետագա աշխատանքային զբաղվածության և սոցիալական ապահովման հարցը՝  պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ուղենշել է ծրագրի հայեցակարգի մշակման ու վերջնական հաստատման համար անհրաժեշտ քայլերը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter