HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետրոս Ղազարյանն ու Հանրայինը բանակցում են․ հնարավոր է՝ նա տեղափոխվի Հ1

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում կարող է տեղափոխվել Հանրային հեռուստաընկերություն:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ առաջիկայում Հանրայինում հաղորդում է լինելու հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է այն վարի Պետրոս Ղազարյանը:

Այժմ հեռուստաընկերության և հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում:

Դիտարկմանը, որ Պետրոս Ղազարյանն ունի ընդգծված քաղաքական հայացքներ, ավելին` Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակում էր, չկա՞ մտավախություն, որ նա կարող է լինել կողմնակալ, Գրիգորյանն արձագանքեց․ «Յուրաքանչյուրը կարող է լինել կողմնակալ: Հանրային և մյուս հեռուստաընկերությունները չունեն ընտրություն կատարելու ճոխությունը: Դաշտում լրագրողները, մեկնաբանները քիչ են, մասնագիտական լուրջ խնդիր կա: Եթե միակ խնդիրը դա է, ուրեմն հաղորդավարին պետք է բերել օբյեկտիվության դաշտ, քան զրկվել լավ մասնագետից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter