HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքը

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի  պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 5-ին ընդունել է գերմանական KfW զարգացման բանկի պատվիրակությանը՝  բանկի էներգետիկ դեպարտամենտի ղեկավար Թոմաս Այզենբախի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկվել են գերմանական KfW զարգացման բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում  իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման գծի» և համապատասխան «Հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի» կառուցմանը վերաբերող հարցեր:   

Նախարարի պաշտոնակատարը կարևորել  է ծրագրի իրականացումը, որը կնպաստի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Անդրադարձ է եղել ծրագրի տեխնիկական խնդիրներին, հնարավորինս կարճ ժամանակահատվածում դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն, ինչպես նաև հետագա համագործակցության խորացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter