HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ է հարուցվել ապօրինի հուղարկավորություններ կատարելու դեպքերի առթիվ

Մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։
 
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության պահպանության ներքո գտնվող եկեղեցու տարածքում 1994-2017 թվականների ընթացքում պարբերաբար անհայտ անձանց կողմից առանց թույլտվության իրականացվել են ապօրինի հուղարկավորություններ: Դրանց հետևանքով վնասվել է  պատմամշակութային հուշարձանը, խաթարվել վերջինիս տարածքի ամբողջականությունը:
 
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն առերևույթ 
պարունակում են պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու հանցավոր արարքի հատկանիշներ, փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն 
ուղարկվել է քննչական կոմիտե:

լուսանկարում՝ Թալինի Կաթողիկե եկեղեցական համալիրը, աղբյուրը՝ hushardzan.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter