Կոչ են անում համակարգել և իրականացնել մաքրման աշխատանքներ և կրթական միջոցառումներ համայնքներում
«Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժմանը միացել են արդեն բազմաթիվ կազմակերպություններ' այդ թվում, Բնության համաշխարհային հիմնադրամը /WWF-Հայաստան/, Հայաստանի ծառատունկ ծրագիրը /ATP/, Armenian Environmental Network-ը, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն, Երևանի, Ստեփանավանի և Եղվարդի Օրհուս կենտրոնները և այլն:
Շարժումը կոչ է անում բոլորին' հատկապես մարզային բնապահպանական երիտասարդական և այլ կազմակերպություններին /դպրոցներին, ԲՈՒՀ-երին/ միանալ շարժմանը, համակարգել և իրականացնել մաքրման աշխատանքներ և կրթական միջոցառումներ Ձեր հարազատ համայնքներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք մեզ [email protected] էլ. փոստի հասցեով:
Շարժման մասին «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ-ն սկսել է իր համագործակցությունը “Let's do it!” համաշխարհային էկոլոգիական
շարժման հետ: Ս.թ. մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը շարժումը նախատեսում է
իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ /մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն/ աշխարհի ավելի քան 100 երկրում:
“Let's do it!” համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում
իրականացվածմեծ աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար /Լատվիա' ավելի քան 60 000 մարդ, Լիտվա' ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների/:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել